ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Տոն օրերին գրքեր շատ են վաճառվում

Տոն օրերին գրքեր շատ են վաճառվում
11.01.2013 | 12:29

«Գրքերի աշխարհ» գրախանութն ընթերցասերների առաջ չի փակել իր դռներն անգամ Նոր տարվա օրերին: Գրախանութը փակ է եղել միայն հունվարի 1-ին: Այս մասին մեզ տեղեկացրեց «Բուկինիստ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լորիս Վարդանյանը, նշելով, որ տոն օրերին, որպես կանոն, գրքեր շատ են վաճառվում: Ամանորյան զեղչեր չեն եղել: Տարվա ընթացքում, սակայն, կլինեն ակցիաներ: Այսպես, սուրբ Վալենտինի օրը զեղչեր են սպասվում, ակցիա է նախատեսվում նաև Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հավանաբար, նվերի տեսքով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ